-0.9 C
Yerevan

ԵՄ-ն Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին 40 դիտորդ տեղակայելու որոշում է ընդունել

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ առաքելության նպատակն է իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։

Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների պետական սահմանի դելիմիտացիային աջակցելուն։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է վստահության ամրապնդմանը անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին։

Հաղորդվում է, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին առաքելության տեղակայման գործընթացն արագացնելու համար որոշում է կայացվել ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության փորձագետներին։ Առաքելությունը կտեղակայվի ժամանակավոր․ դրա գործունեության ժամկետը 2 ամսից ավել չի լինի։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...