Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: 

ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:

Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում