Մ. Հակոբյան. «Մենք պատրաստ ենք իրականացնել մարտական հերթապահության բոլոր խնդիրները»
Նմանատիպ
Արցախի պաշտպանական բանակի լավագույնս պատրաստ է իրականացնելիր սահմանների պահպանությունը և դիմակայել հակառակորդի բոլոր ոտնձգություններին: Ինչպես Ստեփանակերտից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը’ այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ԼՂՀ ՊԲ N զորամաս այցի ժամանակ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Մենք պատրաստ ենք իրականացնել մարտական հերթապահության բոլոր խնդիրները: Վստահեցնում եմ, որ ի դեմս պաշտպանության բանակի’ մենք պատրաստակամ ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը »,- ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ ԼՂՀ զինուժը համալրված է ժամանակից սպառազինությամբ ու շարունակում է համալրվել նոր զինատեսակներով: Հակոբյանը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին հայկական կողմը չուներ անհրաժեշտ զինտեխնիկա, սակայն շնորհիվ մարտական ոգու կարողացավ ծնկի բերել հակառակորդին, ինչը պատրաստ է կատարել նաև հետագայում:
Այսօր լրանում է ԼՂՀ-ի անկաության 22-րդ տարեդարձը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում