ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որպեսզի տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը.
« Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Պետք է նշեմ, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու՝ դա մեր կարմիր գիծն է, և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի»,-ասել է նա։