-3.9 C
Yerevan

Մեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն. կարևորը իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը, իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումներն ու ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան բնականաբար անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.

«Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կամ վերացական բնույթ ունեն կամ զուտ բարի ցանկությունների տրամաբանության մեջ են։

Ժամերով, օրերով, ամիսներով խոսում են բաների մասին, ինչի ընթացքը նույնիսկ չեն պատկերացնում, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն էլ ունենան՝ իրենք այդպիսի բարեփոխումների կամք ու հնարավորություն չունեն։

4.5 տարի է իշխանության են, նույնիսկ այդ ժամանակահատվածի համար փախչում են պատասխանատվությունից։

Մեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն ու նույնիսկ կապ էլ չունի, որ այդ «զոհերը» ոչ մի կապ չունեն սրանց արածի կամ չարածի հետ, կարևորը մարդկանց զբաղեցնելու և իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան։

Անվտանգության համակարգի փոփոխությունները լեզվի ճարտարության, ստի ու կեղծիքի մրցավազքի հետ են խառնել և ամենակարևորը՝ 0 պատասխանատվություն մարդկային ու տարածքայի ահռելի կորուստների համար»-գրել է նա:

spot_imgspot_img