Իրաքում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսի վրա
02/09/2013 17:18
Նմանատիպ
Իրաքի Մոսուլ քաղաքում սեպտեմբերի 2-ին հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպխատոսի ավտոշարասյան վրա: Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ին մոտ, երբ հյուպատոսի 4 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունը ուղեւորվել էր հյուսիսիրաքյան քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:
Ինչպես հաղորդում էթուրքական T24 անկախ պարբերականը հայտնում է, որ շարասյան անցնելու ժամանակ պայթել է նախապես ճանապարհի եզրին տեղադրված ռումբը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Հյուսիսաիրաքյան անվտանգության ուժերը հետաքննություն են իրականացնում հարձակումն իրագործողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում