Մահացել է «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը

Մահացել է «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: 78 տարեկանում մահացել է ավստրալացի բիզնեսմեն «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում տալով ընկերության տարածած հայտարարությանը։

Տևական ժամանակ է նա չէր ներկայանում հանրությանը ծանր հիվանդության պատճառով։ Մի քանի շաբաթ առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Red Bull ընկերությունը չի մեկնաբանել հիվանդության մասին տեղեկությունը, բայց հաստատել է նրա մահվան լուրը:

Մատեշիցի ընկերությունը Ֆորմուլա 1-ի, «Լայպցիգ», «Զալցբուրգ», «Նյու Յորք Ռեդ Բուլս» ֆուտբոլային ակումբների սեփականատերն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում