Հենրիխ Մխիթարյան․ Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց ես ցանկանում էի շարունակել, պայքարել մինչեւ վերջ

Հենրիխ Մխիթարյան․ Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց ես ցանկանում էի շարունակել, պայքարել մինչեւ վերջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 4:3 հաշվով հաղթանակը «Ֆիորենտինայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր ավելացված վերջին րոպեին Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ։

«Ամենագլխավորը հաղթանակն է, կարեւոր չէ, թե ով է խփել գոլը։ Գլխավորն այն է, որ վաստակեցինք կարեւոր երեք միավոր։

Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի։ Մենք հզոր սկսեցինք խաղը, հետո մի փոքր հապաղեցինք, ընթացքում հոգնեցինք, բայց վերջում դրսեւորեցինք բնավորություն եւ հաղթեցինք։

Գիտեինք, որ այստեղ հեշտ չի լինելու, քանի որ «Ֆիորենտինան» ունի շատ որակներ, գրոհող թիմ է, նրանց դեմ միշտ բարդ է խաղալ։ Տրամաբանական չէ, թեր այս մրցաշրջանում նրանք ընդամենը 10 միավոր ունեն, քանի որ լավ ֆուտբոլ են խաղում, բայց մենք պայքարեցինք մինչեւ վերջ եւ արժանի էինք այս հաղթանակին։

Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց ես ցանկանում էի շարունակել, պայքարել մինչեւ վերջ։ Մենք պետք է խաղանք առավելագույն ուժող եւ չմտածենք հաջորդ հանդիպման համար էներգիա պահելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Ամռանը «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխված Մխիթարյանն առաջին գոլը խփեց միլանյան թիմում։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT

Հետևեք մեզ նաև Telegram-ում