Ֆրանսուա Օլանդը չի ցանկանում պաշտոնապես ամուսնանալ
02/09/2013 17:31
Նմանատիպ
Վալերի Տրիերվեյլերը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը, երկրի ԶԼՄ-ներին հայտարարել Է, որ նախագահական զույգն առայժմ պաշտոնական ամուսնություն կնքելու պլաններ չունի:
Ֆրանսիայի առաջին տիկնոջ խոսքով՝ մինչ այժմ ինքը պետական պրոտոկոլի հետ կապված ոչ մի դժվարություն չի ունեցել:
«Սեպտեմբերի 3-ին մենք ընդունելու ենք Գերմանիայի նախագահական զույգին: Պատկերացրեք, նրանք ամուսնացած չեն: Իսկ գիտե՞ք, թե կյանքում ինչով Է զբաղվել Գերմանիայի նախագահի ընկերուհին: Նա քաղաքական լրագրողուհի Է եղել: Տեսնո՞ւմ եք, իմ դեպքը եզակի չԷ»,- Տրիերվեյլերի խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները:
Հարցին, թե հեռանկարում ենթադրվում Է արդյոք հարսանիք, նա պատասխանել Է. «Առայժմ փոփոխություններ չկան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում