«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը:

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին:

Դավիթ Առուշանյանը խորհրդարանում փոխարինում է Վահագն Հովակիմյանին: Հովակիմյանն ընտրվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

Մինչ այս, Առուշանյանը զբաղեցնում էր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում