Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարի կապակցությամբ, որում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» կասկածի տակ է դրվել, իսկ եթեր հեռարձակված Ադրբեջանի աշխարհագրական քարտեզը «պարզվել է, որ աղավաղված է»։ Այս մասին haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Հյուրերն իրենց ելույթներով հրահրում են ռևանշիստական ձգտումներ հայ հասարակության մեջ, վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը և բացահայտորեն աջակցելով անջատողականությանը, թշնամություն են սերմանում երկու ժողովուրդների միջև»,-ասված է նոտայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում