Իվանաշվիլին ավարտում է իր առաքելությունը
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ Է հրապարակել, որում պարզաբանել Է, թե ինչու Է ինքը մտադիր շուտով հեռանալ քաղաքականությունից,հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ավելի վաղ վարչապետը քանիցս հայտարարել Է, որ մտադիր Է շուտով լքել քաղաքականությունը: 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի վարչապետի պաշտոնում հաստատված Իվանիշվիլին ասում Էր, թե ինքը քաղաքականությունից կհեռանա մեկ, առավելագույնը երկու տարի հետո: Սակայն նա մեկ անգամ չԷ որ փոխել Է իր որոշումը ժամկետների հարցում:
- Կարդացեք նաև`Ո՞րն է Իվանաշվիլու քաղաքական առաքելությունը
Նամակում Իվանիշվիլին հայտարարում Է, որ կատարված Է համարում վարչապետի եւ կուսակցության առաջնորդի իր գործառույթը: Նրա խոսքով՝ ինքը քաղաքականությունից կհեռանա այն ժամանակ, երբ կհամոզվի, որ 2013 թվականի հոկտեմբերի 27-իտն նշանակված նախագահական ընտրությունները հաջող են անցել:
«Ես կհեռանամ այնժամ, երբ վստահ կլինեմ, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարողանա ստիպել մեզ՝ փոխելու ընտրված ուղեգիծը, երբ բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատարները կաշխատեն ամբողջ եռանդով, երբ ես կհամոզվեմ, որ երկիրը կայունորեն զարգանում Է»,-նշվում Է վարչապետի նամակում, որը սեպտեմբերի 2-ին տարածել Է նրա մամուլի ծառայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում