Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և աջակցել է Հայաստանին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Բաքվի և Երևանի կողմից պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել կայուն խաղաղության։

«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ճանապարհը, որը սահմանվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում