0.1 C
Yerevan

Տիգրան Մեծ պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Նմանատիպ

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները մոտենալով նշված վայր, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։

spot_imgspot_img