Եգիպտոսը զգուշանում է ծայրահեղական- պաղեստինցիներից
Նմանատիպ
Եգիպտոսի բանակն «անվտանգության գոտի» Է ստեղծում Սինայի թերակղզում՝ Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով: Ինչպես սեպտեմբերի 2-ին հաղորդել Է «Ջերուզալեմ պոստ» թերթը, վկայակոչելով Իսրայելի հատուկ ծառայությունների աղբյուրներ, 10 կիլոմետր երկարությամբ ձգվող տեղամասի տներից, որոնք գտնվում են սահմանից մինչեւ 500 մետր հեռավորության վրա, տարաբնակեցվում են բոլոր բնակիչները, իսկ շինությունները քանդում են, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Այս գործողություններով Եգիպտոսի զինվորականները փորձում են կանխել Գազայի հատվածից պաղեստինցի այն զինյալների ներթափանցումը թերակղզի, որոնք համակրում են Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներին»: Նույն այդ նպատակով վերջին ամիսների ընթացքում Սինայում ոչնչացվել Է մաքսանենգների շուրջ 300 թունել, որոնցով Եգիպտոսի Հանրապետություն Էին թափանցում զինյալները եւ զենք Էր մատակարարվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում