Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ են իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Նա հայտնեց, որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

ԳՇ պետը նշեց նաև, որ Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝ զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում