Տարեվերջին գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի․ ՀՀ ԿԲ նախագահ
01/11/2022 22:37
Նմանատիպ
Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ըստ նրա՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:
«Մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:
Ըստ պաշտոնյայի՝ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր, հիմա միանիշ աճ է ունենում՝ 3 տոկոսին մոտ:
«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում