ՔՊ-ական ժողովրդավարություն։ Իշխանական կուսակցությունը շտկում է համագումարի արդյունքները

ՔՊ-ական ժողովրդավարություն։ Իշխանական կուսակցությունը շտկում է համագումարի արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում եւ վերահաշվարկի դիմում են ներկայացրել։

Այսպես, մամուլին հայտնի է դարձել, որ հաշվիչ հանձնաժողովն ընթացք է տվել դիմումին, լրատվամիջոցի տեղեկություններով, տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նրանք դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ 

«Հրապարակ»-ը գրում է, որ Քաղպայմանագրում այս անթույլատրելի խախտումների մեղավոր են համարում Արփի Դավոյանին, ով զբաղվել է կազմակերպչական հարցերով եւ ազդեցություն է ունեցել հաշվիչ հանձնաժողովի վրա։

Վերահաշվարկի արդյունքում այլ փաստեր էլ են բացահայտվել:

Նշենք, որ ներիշխանական շրջանակներում ՔՊ համագումաարի արդյունքները լուրջ վեճերի առիթ են դարձել՝ Վարչության անդամ չընտրված գործիչները մեղադրում էին իրենց կուսակցական գործընթակրենրին իրենց չաջակցելու և/կամ ձայները կեղծելու մեջ։ Ընտրվածներն էլ ինքնահաստատվում էին մյուսների հաշվին՝ պնդելով, թե ընտրության արդյունքները ցույց են տալիս, թե իրականում ով ինչ դերակատարում ունի կուսակցության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում