Ֆեյսբուքը դադարեցել է անձնական դրամահավաքների հնարավորությունը. կա հայկական այլընտրանք
Նմանատիպ
2022թ. նոյեմբերի 1-ից Ֆեյսբուքը դադարեցրել է անհատների կողմից դրամահավաքներ իրականացնելու հնարավորությունը, որոնք կազմակերպվում են հօգուտ անհատների կամ շահույթ հետապնդող առևտրային կազմակերպությունների։
Սակայն Հայաստանում կարևոր նախագծերի իրականացման և մարդկանց աջակցելու համար հնարավոր կլինի կազմակերպել դրամահավաք և հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առանց որևէ միջնորդավճարի՝ շնորհիվ «ռեԱրմենիա» հարթակի։
Հայկական «ռեԱրմենիա» հարթակը՝ www.reArmenia.com, Հայաստանում առկա և աշխարհի հայերին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի իրականացման համար (ներառյալ՝ դրամահավաքներ) տեխնոլոգիական նորարարական լուծում է` առցանց հարթակում համագործակցության համար։
Բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանակին օգտվել են Ֆեյսբուքի՝ անձնական դրամահավաքներ ստեղծելու հնարավորությունից, կարող են լրացնել առցանց հայտ և իրենց նախագծերը ներկայացնել «ռեԱրմենիա»-ում՝ նախկինում արված ֆեյսբուքյան դրամահավաքի հղումը ներկայացնելով համապատասխան բաժնում։
«ռեԱրմենիա»-ն մշակել է նախագծերի հաստատման արագացված գործընթաց այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք հարթակում առնվազն 1 անգամ արդեն ստեղծել են նախագիծ (այսինքն անցել են թիմի կարողությունների ստուգման գործընթացով. հաստատման տևողությունը միջինում 3 օր է)։
«ռեԱրմենիա»-ում ներկայացված դրամահավաքի նախագծերին արված նվիրաբերությունները, առանց որևէ միջնորդավճար գանձելու, փոխանցվում են նախագծերի հեղինակներին դրամահավաքի արշավի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում