«Տոտալ տարհանման» վտանգ․ Ուկրաինայի էներգետիկ համակարգի 40%-ը շարքից հանված է

«Տոտալ տարհանման» վտանգ․ Ուկրաինայի էներգետիկ համակարգի 40%-ը շարքից հանված է

«Կիևում սկսվել են բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը»,- ասվում է The New York Times-ի հոդվածում։

«Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էլեկտրամատակարարման համակարգը», – NYT-ին ասել է Կիևի քաղաքային վարչակազմի քաղաքային անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը:

«Եթե ​​բանը հասնի էներգետիկ համակարգի մաբողջական խափանմանը, մենք դրանից 12 ժամ առաջ կսկսենք տեղյակ պահել մարդկանց ու խնդրել հեռանալ»,- ասել է Տկաչուկը։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևը կանգնած է էլեկտրականության, ջրի և ջեռուցման անջատումների վտանգի առաջ։ Կիևում 450.000 բնակարան մնում է առանց էլեկտրականության, ինչը մեկուկես անգամ ավելին է, քան նախորդ օրերին։ Իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ ուկրաինական էներգահամակարգի գերծանրաբեռնվածության պատճառով։

Պաշտոնական տեղեկության համաձայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի 40%-ը վնասված է ռուսական հրթիռային զորքերի՝ հոկտեմբերի 10-ից սկսած ճշգրիտ, հեռահար հարվածների հետևանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում