Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում որպես գերի գտնվող հայի հետ, հայտնում է ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանում կառույցի հանրային կապերի պատասխանատու Իլահա Գուսեյնովայի հայտարարությունը , որի համաձայն՝ տեսակցությունը տեղի է ունեցել այսօր:

Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Աղդամի հատվածի ուղղությամբ հատել էր շփման գիծը և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում