Նոր զարգացումներ հայ-ադրբեջանական հարաբերություններում
Նմանատիպ
Միացյալ Նահագների նախաձեռնությամբ այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն հերթական հանդիպումը: Թե ինչ հարցեր են քննարկվելու արտգործնախարարների մակարդակով, դեռևս չի մանրամասնվում: Հայաստանի արտաքաին քաղաքական գերատեսչությունը հայտնել է միայն, որ հանդիպման նախաձեռնողը պաշտոնական Վաշինգտոնն է, որը, ի դեպ, վերջին շրջանում զգալիորեն ակտիվացրել է իր միջնորդական գործունեությունը:
Եվ մինչ մեր հանրությունը սպասում է արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, հետաքրքիր տեղեկություն է ստացվել Մոսկվայից:
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջև։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրներին զերծ մնալ ցանկացած գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված փոխհրաձգության լուրերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում