Երգի պետական թատրոնը՝ նորովի․ երաժշտություն, մեղեդի և ստեղծագործելու ազատություն
Նմանատիպ
ԵՊԹ-ն նոր շնչով է ներկայանում. UCRAFT-ի հետ համագործակցության արդյունքում թատրոնն ունի նոր տարբերանշան:
Ինչպես նշում են ԵՊԹ-ից, նոր տարբերանշանի հիմքում թատրոնի ավանդույթներն են. այս տարբերակում ևս պահպանվել են թատրոնի սկզբնատառերը, իսկ «Պ» տառը առանձնացվել է՝ նմանեցվելով դաշնամուրի ստեղին։
Նոր տարբերանշանը խորհրդանշում է երաժշտությունը, մեղեդին և ստեղծագործելու ազատությունը։
Բրենդավորմանը զուգահեռ Երգի պետական թատրոնը շուտով կներկայացնի նաև իր կայքէջը, որտեղ, բացի նորություններից, տարբեր դրվագներ կներկայացվեն թատրոնի պատմությունից ու առօրյայից:
Հիմնադրման օրվանից թատրոնի արտիստական կազմը գեղարվեստական ղեկավար, Հայկական ԽՍՀ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ համերգային ելույթներով հանդես է եկել Արցախի և Հայաստանի բազմաթիվ զորամասերում, սահմանամերձ գոտիներում, առաջնագծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում