Tinkoff-ը միջազգային փոխանցումներ կկատարի չինական յուանով և ղազախական տենգեով
09/11/2022 12:00
Նմանատիպ
Ռուսաստանյան Tinkoff բանկը ֆիզիկական անձանց համար սկսում է SWIFT փոխանցումներ իրականացնել չինական յուանով և ղազախական տենգեով՝ համապատասխանաբար Չինաստանի և Ղազախստանի բոլոր բանկերին:
Փոխանցումները հնարավոր է իրականացնել արդեն այսօրվանից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Պրեմիում» դասի հաճախորդների համար փոխանցումներն անվճար կլինեն, մնացած դեպքերում՝ 120 յուան կամ 9000 տենգե:
Tinkoff-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իր հաճախորդները SWIFT փոխանցումներ կարող են կատարել նաև Tinkoff հավելվածի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում