Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը կողոպուտի է ենթարկվել Բաքվում
02/09/2013 20:04
Նմանատիպ
Բաքվում թալանել են Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինոդ Կումարին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azvizion.az լրատվական կայքը’ հղում կատարելով Բաքվի ոստիկանության Նարիմանովի շրջանային վարչությանը:
Ըստ այդ հաղորդագրության’ գիշերն անհայտ անձինք թափանցել են դեսպանի վարձակալած բնակարան եւ տարել իրանցի բանաստեղծ Նիզամիի ոսկեզօծ կիսանդրին: Նշվում է, որ տվյալ կիսանդրին դեսպանը նվեր էր ստացել մի միջոցառման ժամանակ: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում