ՆԱՏՕ-ն միասնական չէ Ուկրաինային աջակցելու հարցում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն միասնական չէ Ուկրաինային աջակցելու հարցում. Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնությունը մտադիր է շարունակել աջակցել Կիևին, չնայած կան «որոշ կողմեր», որոնք այլ կարծիքի են այս հարցում»,– «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։

Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Նրա խոսքով, դաշինքը կշարունակի աջակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

Արևմտյան երկրները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ այդ մատակարարումները միայն երկարացնում են հակամարտությունը, իսկ զենքի տեղափոխումը դառնում է օրինական թիրախ ռուս զինվորականների համար։ Ինչպես ընդգծել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի գործողությունները միայն բացասական ազդեցություն կունենան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում