Վրաստանի ԱԳՆ. ԼՂ հակամարտության չկարգավորված լինելը մարտահրավեր է ողջ տարածաշրջանի համար
02/09/2013 20:31
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը մարտահրավեր է ողջ տարածաշրջանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Գռուզիա-օնլայն»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն Թբիլիսիում կայացած դեսպանաժողովի ընթացքում:
«Գրավյալ տարածքներում անվերահսկելի «սև անցքերի» գոյությունը վտանգ է առաջացնում ինչպես Վրաստանի, Հարավային Կովկասի, հարևան տարածաշրանների, այնպես էլ Եվրոպական միության համար»,- անդրադառնալով Հարավային Կովկասում առկա հակամարտությունների բոլոր գոտիներին շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Փանջիկիձեն վերահաստատել է նաև Վրաստանի հաստատակամությունը եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրվելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում