Իլոն Մասկը վաճառքի է հանել Tesla-ի 19 միլիոն բաժնետոմս

Իլոն Մասկը վաճառքի է հանել Tesla-ի 19 միլիոն բաժնետոմս

Իլոն Մասկը Tesla-ի 4 միլիարդ դոլար արժողությամբ 19 միլիոն բաժնետոմս է վաճառքի հանել: «Մասկն այս քայլին գնացել է Twitter-ը գնելուց մեկուկես շաբաթ անց»,– նշում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC):

Reuters-ի տվյալներով՝ Իլոն Մասկին պատկանող ավելի քան 19 միլիոն բաժնետոմսի վաճառքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացվել է նոյեմբերի 8-ին:

Իլոն Մասկը հոկտեմբերի վերջին 44 միլիարդ դոլարով գնել էր Twitter-ը, որից հետո նույն հարթակում գրել էր՝ «Թռչունն ազատված է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում