Իրանը հայտարարել է, որ մշակել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իրանը հայտարարել է, որ մշակել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իրանը մշակել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատարը Ամիր Ալի Հաջիզադեն։

«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության փորձարկման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ տասնամյակներ շարունակ կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել դրան»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ նոր մշակումը ստեղծվել է թշնամու հակահրթիռային համակարգերը ոչնչացնելու համար։ Ըստ նրա՝ նման զինատեսակների հայտնվելը մեծ թռիչք է հրթիռների արտադրության մեջ։

ParsToday-ն էլ գրում է, որ ըստ Ամիր Ալի Հաջիզադեի, «Իրանի հիպերձայնային բալիստիկ հրթիռն ունի բարձր արագություն, անցնում է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերից և կարող է մանևրել մթնոլորտում և մթնոլորտից դուրս»:

Նա հայտարարել է, որ «այս հրթիռը թիրախավորում է թշնամու հակահրթիռային համակարգերը, ինչը մեծ առաջընթաց է հրթիռների ոլորտում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում