Կենդանաբանական այգում այսօր նշում են գետաձիու տարեդարձը
11/11/2022 14:02
Նմանատիպ
Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծայառությունը հայտնում է, որ այսօր գետաձիու՝ Թայֆունի և իր խնամողի՝ տիկին Ալլայի ծննդյան օրն է միաժամանակ:
«Տիկին Ալլան ասում է՝ իմ ծննդյան ամենալավ նվերն է Թայֆունը։ Գետաձիուն ծնված օրից խնամել է տիկին Ալլան։ Եկեք գուշակենք արդեն քանի՞ տարի է, և դե իհարկե շնորհավորենք նրանց», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կենդանաբանական այգուց նաև նշում են, որ Թայֆունն այսօր դառնում է 14 տարեկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում