Բարի լուր Արցախից

Բարի լուր Արցախից

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվածների և մահացածների թվի հարաբերակցությունը կազմել է 175,7 տոկոս՝ նախորդ տարվա 105.9 տոկոսի փոխարեն: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

«Ունենք և ծնունդների թվաքանակի աճ, և մահերի նվազում, արդյունքում տարբերությունը ավելի մեծ է», – ասել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում նորածին 100 աղջկա հաշվով գրանցվել է 107 տղա երեխայի ծնունդ: Նորածին աղջիկների անվանակոչման համար նախընտրելի անունների առաջին երեք հորիզոնականում են Մանե, Մարիա, Եվա անունները, իսկ տղաների դեպքում ծնողները նախապատվություն են տվել Դավիթ, Տիգրան և Մոնթե անուններին:

Անդրադառնալով ամուսնությունների տարիքային վիճակագրությանը, ԱՎԾ նախագահը տեղեկացրել է, որ այս տարվա 9-ը ամսվա տվյալներով ամուսնացողների միջին տարիքը կանանց համար կազմել է 25.1 տարեկան, տղամարդկանց՝ 28.8 տարեկան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար՝ 24.7 և 28.4 տարեկանի փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում