Բացահայտվում է Ուկրաինայի գրոհի հաջորդ ուղղությունը

Բացահայտվում է Ուկրաինայի գրոհի հաջորդ ուղղությունը

Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթը գրում է, որ չնայած բոլոր սպասումներին, թե Խերսոնի գրավումից հետո իրավիճակն ուկրաինական ճակատում համեմատաբար կհանդարտվի, այնուամենայնիվ Ուկրաինան չի ցանկանում կանգ առնել և պատրաստվում է հաջորդ գրոհին։

Ըստ թերթի աղբյուրների «առաջնագծում տեղակայված զորքերից և կամավորներից ավելի ու ավելի են շատանում ակնարկներն այն մասին, որ ուկրաինացիները նոր ցամաքային հարձակում են նախապատրաստում Մելիտոպոլի ուղղությամբ՝ Զապորոժիե շրջանի տարածքով»։

Նշվում է նաև, որ Ուկրաինան հակագրոհներ կիրականացնի նաև ռազմաճակատի այլ հատվածներում, որպեսզի թույլ չտա ռուսական կողմին համալրել իր զորքերը պահեստազորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում