Հայ շախմատիստուհու հիանալի հաղթանակը Թուրքիայում
13/11/2022 23:36
Նմանատիպ
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ժամանակից շուտ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Այսօր տեղի ունեցած նախավերջին տուրում Մարիամը սև խաղաքարարով առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայ նկատմաբ և, վաստակելով 7.5 միավոր, անհասանելի դարձել իրեն հետապնդող շախմատիստուհիների համար։
Սա Մարիամ Մկրտչյանի այս տարվա երկրորդ փայլուն հաղթանակն էր։ Ավելի վաղ նա դարձել է աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում