ՄԱԿ-ի փորձագետները միգուցե վերադառնան Սիրիա
Նմանատիպ
ՄԱԿ-ի փորձագետները հնարավոր է վերադառնան Սիրիա քիմիական զենքի կիրառման փաստերի հետագա ստուգման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսրիկին:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնել եմ Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է 1429 մահացածների մասին: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:
Քիմիական զենքի կիրառումից հետո ՄԱԿ-ի փորձագետներն այցելել են երկիր տեղում իրավիճակը գնահատելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում