Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները գաղտնի հանդիպել են Անկարայում
Նմանատիպ
Այսօր Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել «Коммерсантъ» թերթին։
Նշվում է, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է հանդիպման փաստը։ Նշենք, որ ռուսական և ամերիկյան պատվիրակությունների այս հանդիպման մասին պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա։
Վերջին անգամ երկու կողմերի պատվիրակությունները հանդիպել են ս.թ. հունվարի 10-ին Ժնևում։ Այն ժամանակ Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկում էին անվտանգության երաշխիքների խնդիրը։ Սակայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հունվարին այդպես էլ չեն կարողացել համաձայնեցնել դիրքորոշումները, ինչը շատերի կարծիքով դարձել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելու պատճառ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում