Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման 100-ամյակն է
![Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման 100-ամյակն է](https://times.am/v3/wp-content/uploads/2022/11/1bfd35650e2ae75f28d4ae85175c9b63.jpg)
Նմանատիպ
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Հայաստանում Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է, կազմակերպիչները՝ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան», «Հայփոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Կենտրոնական բանկը։
Ցուցահանդեսի շրջանակում տարբեր դասային կարգերում ներկայացվում են «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի» անդամ 25 ֆիլատելիստների հավաքածուները, ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացնում է Հայաստանում ազգային դրամի պատմության թեմատիկան, իսկ Հայփոստն ու Արցախփոստը ներկայանում են իրենց տարեկան թողարկումներով։
Ցուցահանդեսը կտևի 4 օր և կավարտվի նոյեմբերի 18-ին։
Ցուցահանդեսի շրջանակում շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում