Գիտնականները տեղափոխման ընթացքում մրգերի թարմությունը պահպանելու նոր միջոց են հայտնաբերել

Գիտնականները տեղափոխման ընթացքում մրգերի թարմությունը պահպանելու նոր միջոց են հայտնաբերել

Յոհաննեսբուրգի Համալսարանի գիտնականների մրգերի և բանջարեղենի թարմությունը տեղից տեղ փոխադրելու ընթացքում պահպանելու նոր միջոց են հայտնաբերվել։ Ինչպես նշված է Antioxidants ամսագրում հրապարակված հոդվածում, փորձարկումները պարզել են, որ մարակույայի կեղևի բաղադրիչները կարող են շատ ավելի արդյունավետ լինել մրգի թարմության պահպանման համար, քան ներկայումս կիրառվող փաթեթավորման միջոցներն են։

Հետազոտության հեղինակները նշում են, որ մարակույայի (Passiflora edulis Sims) կեղևի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և պոլիֆենոլ է պարունակվում, որոնք օժտված են մրգի թարմությունը պահպանելու բարձր հատկություններով։ Մարակույայի մշակված կեղևն աղալու և տեղափոխման համար նախատեսված միրգ-բանջարեղենը դրանով պատելու միջոցով նվազեցնում են թթվածնի հասանելիությունը դեպի պահպանվող ապրանք։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ ստացված նյութը թույլ է տալիս պահպանել նաև տեղափոխման համար նախատեսված մրգի համն ու որակը։

Նշենք, որ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական ապրանքների համար այս միջոցը մեծ կիրառություն կարող է ունենալ։ Հատկապես պայմանավորված մեր աշխարհագրական և քաղաքական միջավայրով, հայտնի է, որ հաճախ Հայաստանից Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենը ճանապարհին առաջացած դժվարությունների ու ուշացումների պատճառով փչանում և այդպես էլ ռուսական շուկա չեն մտնում։ Մինչդեռ Յոհաննեսբուրգի Համալսարանի այս նոր ձեռքբերումն ի վիճակի է երկարացնել արտահանվող մրգի կյանքն ու նպաստել դրա՝ արտասահմանյան շուկաներ մուտք գործելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում