Ուկրաինան արևմտյան զինատեսակների փորձարկամ ուսումնական մարտադաշտ է դարձել. The New York Times

Ուկրաինան արևմտյան զինատեսակների փորձարկամ ուսումնական մարտադաշտ է դարձել. The New York Times

Արևմտյան երկրների կողմից Կիևին մատակարարվող ժամանակակից տեխնոլոգիաները և զենքերը փորձարկվում են Ուկրաինայում ընթացող մարտերում: Դա թույլ Միացյալ Նահանգներին ապագա ռազմական գործողությունների մասին ավելի լավ պատկերացումներ կազմել։ Այս մասին գրել է ամերիկյան հեղինակավոր The New York Times-ը։

Թերթի հոդվծում նշվում է, որ Ուկրաինան օգտագործում է «Դելտա» կառավարման համակարգը, որը մշակվել է ՆԱՏՕ-ի համակարգմամբ։« «Դելտան» այն օրինակներից է , թե ինչպես է Ուկրաինան դարձել ժամանակակից զենքի և տեղեկատվական համակարգերի փորձադաշտ և, ըստ արևմտյան քաղաքական ու ռազմական գործիչների, դրանց կիրառման նոր ձևերը կարող են ազդել ապագա սերունդների կողմից պատերազմների վարման վրա»,- գրում է թերթը։

Ուկրաինայում օգտագործվել են նաև հեռակառավարվող նավակներ, EDM4S SkyWiper անօդաչու թռչող սարքերի զսպման համակարգեր և InfraRed Imaging System Tail հակաօդային պաշտպանության համակարգը։

«Մենք Ուկրաինայում սովորում ենք կռվել, ինչպես նաև սովորում ենք օգտագործել ՆԱՏՕ-ի զենքն ու տեխնիկան: Սա մեզ համար ուսումնական մարտադաշտ է։ Ես ամաչում եմ դրանից, քանի որ ուրաինացիները իրենց կյանքով են վճարում մեր այս փորձությունների համար»,- թերթի հետ զրույցում ասել է Լիտվայի նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պարենի և մատակարարման հարցերով տեղակալ Ուիլյամ Լապլանտը հայտնել էր, որ ԱՄՆ բանակը պայմանագիր է ստորագրել բազմակի հրթիռային համակարգերի ստեղծման համար, որոնք կմատակարարվեն Ուկրաինային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում