Սիրիայի նախագահ. Սիրիայի ժողովուրդը հաղթանակներ է արձանագրելու մինչև երկրում անվտանգության և կայունության հաստատումը
Նմանատիպ
Սիրիայի ժողովրդի ամուր կամքի և բանակին ցուցաբերվող աջակցության շնորհիվ երկիրն ունակ է դիմակայել արտաքին ագրեսիային, ինչպես այսօր դիմակայում է ներքինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի Շուրա խորհրդի արտաքին և անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալլաեդդին Բուրուջերդիի հետ հանդիպման ժամանակ:
Ասադը նշել է, որ Սիրիայի ժողովուրդը հաղթանակներ է արձանագրելու մինչև երկրում անվտանգության և կայնության հաստատումը: Սիրիայի նախագահը շեշտել է իրենց հանձնառությունը շարունակելու պայքարը’ չնայած ԱՄՆ-ի կողմից ռազմական ներխուժման հնարավորությանը:
Իր հերթին իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Սիրիայի դեմ ցանկացած արտաքին ագրեսիան հակառակ հարված է հասցնելու հենց ագրեսորներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում