-5.9 C
Yerevan

Ենոքավանում հիմնված «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են

Նմանատիպ

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր...

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօր` փետրվարի 3-ին,...

Թուրքիան չի սպասարկի Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի ինքնաթիռները

Թուրքիան դադարեցնում է Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի Boeing և...

Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։

Ավետիսյան ընտանիքի որդին՝ Դավիթն է որոշել, որ տունը պետք է դարձնել նաև հյուրատուն։ 2018-ին սկսեց շինարարությունը, սենյակներ ավելացրեց, բացօթյա սրճարան կառուցեց և տունը հյուրերի համար դարձրեց ցանկալի վայր։ Այստեղ աշխատում են ընտանիքով. բոլորն իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն։

Դավիթն արդեն 4 տարի վարպետանում է նաև գինեգործության մեջ. «Բերկրի» գինիները շուտով կլինեն վաճառքում՝ մասնագիտացված խանութներում։ Հյուրատան հյուրերին էլ առաջինը ներկայացնում է իր մառանը, գինու պատմությունը, պատրաստման եղանակը, իսկ վերջում՝ համտես կազմակերպում։

«Բերկրին» Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով կառուցվել է հացի փուռ, հյուրատան համարներն են նորոգվել, կահույք է գնվել և հյուրատանը սկսվել է աշխատանքային եռուզեռը։

«Մեր բարեկամությունը, ընկերությունը, երբ Հայաստան էր գալիս, կամ դրսից էին գալիս մեր մարզ, պարտադիր մեր տանը պետք է սնվեին, 10-20 հոգով մեր տանն էին մնում: Ասում էին ձեր սնունդը համով է, լավ եք ընդունում, սպասարկում: Այսպես ընտանիքում որոշեցինք ու ընտանեկան բիզնես ստեղծեցինք: Մի պահ էր եկել, որ սենյակների քանակը պետք է ավելացնեինք: Երկուսն ունեինք, երկուսն էլ պետք էր, բայց միջոցներ չունեինք: Ակբա Ֆեդերացիայից աջակցություն ստացանք, ավելացրեցինք տավուշյան կոլորիտով փուռ, ուր մաստեր կլաս ենք անցկացնում, և երկու ննջասենյակի վերանորոգում ու կահավորում կատարեցինք։ Ներդրման շնորհիվ կարողացանք մեր ֆինանսական միջոցները կրկնապատկել»,- նշում է Դավիթ Ավետիսյանը:

«Բերկրի»-ում հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։

«Բերկրի» հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր...

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօր` փետրվարի 3-ին,...

Թուրքիան չի սպասարկի Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի ինքնաթիռները

Թուրքիան դադարեցնում է Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի Boeing և...