Զելենսկին փորձել է սանձազերծել երրորդ համաշխարհային պատերազմը. Fox News-ի հաղորդավար

Զելենսկին փորձել է սանձազերծել երրորդ համաշխարհային պատերազմը. Fox News-ի հաղորդավար

Ամերիկյան Fox News-ի հաղորդավար Քենդեյս Օուենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «կեղտոտ դերասան» և նրան մեղադրել երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու փորձի մեջ:

«Զելենսկին փորձել է երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել՝ միտումնավոր մոլորեցնելով հանրությանը»,- այս կերպ Օուենսն արձագանքել է Լեհաստանում ընկած ուկրաինական հրթիռի մեղքը Ռուսաստանի վրա բարդելու Զելենսկու փորձերը։

Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայի հետ սահմանին երկու հրթիռի ընկնելու մասին։ Զելենսկին մեկնաբանելով այս միջադեպը՝ նշել էր, որ խոսքը ռուսական հրթիռների մասին է։ Նա Մոսկվային մեղադրել էր Լեհաստանի վրա հարձակվելու մեջ և միջադեպն անվանել էսկալացիա։

«Զելենսկին «կեղտոտ դերասան» է, ում արևմտյան քարոզչական ցանցերը կեղծ կերպով հերոս են դարձնում»,- գրել է Քենդեյս Օուենսն ու հավելել, որ ստի հետևանքներից տուժում են ուկրաինացիները, ռուսներն ու ամերիկացիները։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ նախնական տվյալները չեն հաստատել ռուսական զորքերի կողմից հրթիռների արձակման փաստը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ևս նշել է, որ մեծ հավանականությամբ հրթիռները պատկանել են Ուկրաինային:

Հիշեցնենք, որԼեհաստանի տարածքում ընկած հրթիռների հետևանքով երկու մարդ է զոհվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում