Արգենտինայում գնաճը կարող է հասնել 100%-ի, աղքատության մակարդակն արդեն 40% է

Արգենտինայում գնաճը կարող է հասնել 100%-ի, աղքատության մակարդակն արդեն 40% է

Արգենտինայի կառավարությունը հայտարարել է սուպերմարկետների և զանգվածային սպառման ապրանքների մատակարարների հետ գործարքի մասին՝ «սառեցնելու» կամ խստորեն կարգավորելու շուրջ 1500 ապրանքների գները՝ փորձելով զսպել գնաճը: Որոշ ապրանքների դեպքում գնաճը կարող է հասնել մինչև 100%-ի:

Արգենտինայի Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է «Արդար գներ» ծրագիրը, որը կօգնի կայունացնել ապրանքների գները՝ հօգուտ սպառողի: Այս ծրագրում ներառված են սպառողական ապրանքները՝ սննդամթերքից և խմիչքներից մինչև մաքրող միջոցներ:

Ի դեպ, նախօրեին հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Արգենտինայի կառավարության: «Մենք ունենք եռանիշ գնաճ, պարենային ապրանքների գների աճը բարբարոսություն է, իսկ մեզ սպասում է բարդ դեկտեմբեր», – նշել են ցուցարարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում