Գիշերը Թուրքիան ռազմական գործողություն է սկսել

Գիշերը Թուրքիան ռազմական գործողություն է սկսել

Այս գիշեր Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ինչպես հայտնել է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ներկայացուցիչը, Թուրքիան հարվածներ է հասցնում սահմանամերձ Քոբանի քաղաքին։

Բացի այդ, Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել նաև Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ուժերին։ Ռազմական գործողությանը թուրքական պաշտպանական գերատեսչությունը տվել է «Ճանկ-թուր» անվանումը։

Ըստ պաշտոնական Անկարայի, Սիրիայի և Իրաքի հարավում իրենց գործունեությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին։ Նրանք հղվում են ՄԱԿ Կանոնադրության 51-րդ կետին՝ ինքնապաշտպանության իրավունքին՝ նշելով, իբր Սիրիայի և Իրաքի քրդաբնակ տարածքներից Թուրքիայի անվտանգությանը սպառնալիքներ կան։

Ռազմական այս գործողություններն արդարացնելու համար Թուրքիայի իշխանությունները հղվում են նաև անցյալ կիրակի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության փաստին, որի ընթացքում 81 քաղաքացի է տուժել։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալված կինը, ըստ Անկարայի, Թուրքիա է գործուղվել հենց Քոբանիից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում