Ադրբեջանը կրկին քննադատությունների թիրախում է

The Human Rights Watch-ը սեպտեմբերի 2-ին զեկույց է հրապարակել, որում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ակտիվիստների իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար։

 Զեկույցի համաձայն’ Ադրբեջանի կառավարությունն ամեն կերպ փորձում է ամբողջական հսկողության տակ առնել հասարակական և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։

Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գեորգի Գոգիան Թբիլիսիում ասել է, որ Ադրբեջանի կառավարության պատժիչ գործողությունների թիրախն իշխանություններին քննադատող ակտիվիստներն են և իրավապաշտպանները։
««Նիդա» խմբի 7 անդամ ձերբակալված է շինծու մեղադրանքներով: Իրականություն ն այն է, որ խմբի ամենաերիտասարդ անդամը 18 տարեկան է, ամենատարեցը՝ 28։ Մենք քննել ենք ձերբակալության հանգամանքները և պարզել, որ տեղի են ունեցել դատական կանոնների կոպիտ ոտնահարումներ»,- ասել է Գոգիան։

Նրա փոխանցմամբ՝ իշխանությունները հավաստիացնում են, որ լրագրողներին պատժել են ոչ թե մասնագիտական գործունեության, այլ քրեական հանցանքների համար։ Գեորգի Գոգիան ասել է նաեւ, որ Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության, պետք է պարտադրել, որ այն պաշտպանի մարդու իրավունքները և ազատի ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր բանտերում են հայտնվել միայն կառավարությանը քննադատելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում