Զապորոժիեի ատոմակայանը միջուկային վթարի վտանգի տակ է

Զապորոժիեի ատոմակայանը միջուկային վթարի վտանգի տակ է

Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական գործակալությունը՝ «Ռոսատոմ»-ը, զգուշացրել է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարի վտանգի մասին, որն առաջացել է նախորդ շաբաթվա վերջի գնդակոծությունից հետո:

Մոսկվան և Կիևը ամիսներ շարունակ միմյանց մեղադրել են ատոմակայանը գնդակոծելու հարցում: Նախորդ կիրակի վերսկսված հրետակոծությունը նոր մտավախություններ է առաջացրել հնարավոր աղետի մասով:

«Ատոմակայանը միջուկային վթարի վտանգի տակ է: Մենք ամբողջ գիշեր բանակցություններ էինք վարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ»,- նշել է «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«ՄԱԳԱՏԷ»-ն, իր հերթին, կոչ է արել ատոմակայանի շուրջ ստեղծել անվտանգության գոտի, ինչը, ըստ Լիխաչովի, հնարավոր կլինի միայն ԱՄՆ հավանության դեպքում:

«Կարծում եմ, որ Վաշինգտոնի և Զապորոժիեի միջև հեռավորությունը չպետք է ԱՄՆ-ի համար փաստարկ դառնա անվտանգության գոտու մասին որոշումը հետաձգելու համար», – հայտարարել է Լիխաչովը։

«Ռոսատոմի» ղեկավարը նաև նշել է, որ Կիևն ատոմակայանում «պատրաստ է ընդունել փոքր միջուկային վթար»:

«Սա նախադեպ կլինի, որը ընդմիշտ կփոխի պատմության ընթացքը: Ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ ոք չխախտի ատոմակայանի անվտանգությունը», – ընդգծել է Լիխաչովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում