Էրդողանը գլխավորելու Է «Ստամբուլ 2020» պատվիրակությունը Բուենոս Այրեսում
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորելու Է Թուրքիայի պատվիրակությունը սեպտեմբերի 7-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայանալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի նիստին, որտեղ որոշվելու Է 2020 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Այս օլիմպիադան անցկացնելու հավակնում են Ստամբուլը, Տոկիոն եւ Մադրիդը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից՝ ԱԻՊՍ-ից:
Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում լինելու են նաեւ Թուրքիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների գծով փոխվարչապետ Ալի Բաբաջանը, երիտասարդության եւ սպորտի նախարար Սուաթ Կիլիչը, Ստամբուլի քաղաքապետ Կադիր Թոփբաշն եւ այլ պաշտոնյաներ:
2020թ.-ի օլիմպիական մայրաքաղաքի ընտրություններում ճապոնական պատվիրակությունը նույնպես գլխավորում Է երկրի վարչապետը՝ Շինցզո Աբեն: 1964թվականին Տոկիոն արդեն ընդունել Է օլիմպիական խաղերը:
Ինչ վերաբերում Է Մադրիդին, ապա այս քաղաքը օլիմպիական խաղեր դեռ չի անցկացրել. Իսպանիայում օլիմպիական խաղեր անցկացվել են մեկ այլ քաղաքում՝ Բարսելոնայում: Միջազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետեւում Է օլիմպիադա անցկացնելու հավակնորդ քաղաքներին, դրանց երկրներում տիրող քաղաքական, տնտեսական իրավիճակին: Այս առումով Ստամբուլը կարող Է խնդիրներ ունենալ’ հաշվի առնելով այս երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում