Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները

Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ղեկավարները։

Խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում:

Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում