6.1 C
Yerevan

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանալ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարները։

Երևան ժամանած նախագահներն իրենց խոսքում անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս վիճակին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը։ Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի (Փաշինյանի) հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հերթին հայտարարել է, որ շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ «Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Տոկաևը։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չնայած այս հոբելյաններին, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը երեք անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի։ Տխուր է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, և առավել ևս այն, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ»,- ասել է ՀՀ Կառավարության ղեկավարը։

spot_imgspot_img