Քիմիական զենքի կիրառման մեղադրանքներն անհիմն են
03/09/2013 07:59
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Դամասկոսին ուղղված մեղադրանքները ապացույցներ չունեն և տրամաբանական չեն: Սիրիայի նախագահը հայտարարել է ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցում:
«Նման մեղադրանքներ ներկայացնողները պետք է կարողանան նաև ապացույցներ ներկայացնել: Պարոնայք Օբաման և Օլանդը դա չկարողացան անել, այդ թվում նաև իրենց ժողովուրդների առաջ»,- շեշտել է Բաշար ալ-Ասադը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ֆրանսիացի ժողովուրդը թշնամի չէ սիրիացի ժողովրդին, սակայն Ֆրանսիայի պետության վարած քաղաքականությունը թշնամական է Սիրիայի ժողովրդի դեմ:
Ասադը նաև ընդգծել է, որ ցանկացած պետությունը, որը ֆինանսավորում կամ աջակցում է ծայրահեղական ահաբեկիչներին, Սիրիայի ժողովրդի թշնամիներն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում