Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին

Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, դիտարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի «ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա»։

Հիշեցնենք, երկու օր առաջ տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը տեղեկացրել է, որ Երևանը որոշակի «ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը»։ Փաշինյանը նաև նշել է, ոչ այդ մասին տեղեկություն է ստացել Ռուսաստանի նախագահի հետ ունեցած բանակցությունների ընթացքում։

Իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախագահը կոմունիկացիաների բացման թեմայով բանակցում է նաև Ալիևի հետ, ինչը նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան կրկին ակտիվացրել է տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելու իր ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում